17:37  ,  3 հունիսի, 2015

Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Ամերիկացի մարզուհին երկու սեթում պարտության է մատնել իտալացի Սառա Էրանիին՝ 6։1, 6։3։ Սերենա Ուիլյամսը 10 էյս է կատարել, մրցակիցը՝ ոչ մի։

Եզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի շվեյցարացի Տիմի Բաժինսկի - բելգիացի Էլիսոն վան Էյթվանկ դիմակայության հաղթողի հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են սերբ Անա Իվանովիչը եւ չեխ Լյուսի Շաֆարժովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով