22:06  ,  2 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Ռոջեր Ֆեդերերը լքեց պայքարը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է մնացել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունից։ Քառորդ եզրափակիչում շվեյցարացին մրցել է Ստանիսլաս Վավրինկայի (Շվեյցարիա) հետ եւ պարտվել է 4:6, 3:6, 6:7 (4:7) հաշվով։

2002 թվականից հետո առաջին անգամ Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարում մրցակցի մատուցմամբ ոչ մի գեյմում չի հաղթել։ 2002թ. ԱՄՆ բաց առաջնության 1/8 եզրափակիչում Ֆեդերերը 3:6, 6:7 (5:7), 4:6 հաշվով պարտվել էր բելառուս Մաքսիմ Միրնիին՝ չանելով ոչ մի բրեյք։

Վավրինկայի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեի Նիսիկորիի եւ ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում