20:11  ,  2 հունիսի, 2015

Բաստիան Շվայնշտայգերը համբույրով է շնորհավորել Անա Իվանովիչին

Սերբ Անա Իվանովիչը նվաճել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Քառորդ եզրափակիչում մրցաշարի 7-րդ ռակետը մրցել է ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ եւ առավելության է հասել 6։3, 6։2 հաշվով։ Իվանովիչը 2008-ից հետո առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Յոթ տարի առաջ Իվանովիչը նվաճել է «Ռոլան Գարոսի» գավաթը։

Սվիտոլինայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Իվանովիչին համբույրով շնորհավորել է նրա ընկերը՝ Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը։

Եզրափակիչի ուղեգրի համար Իվանովիչը կմրցի չեխ Լյուսի Շաֆարժովայի հետ, որը 7:6 (7:3), 6:3 հաշվով պարտության է մատնել իսպանացի Գարբին Մուգուրուսային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով