19:42  ,  1 հունիսի, 2015

Սերենա Ուիլյամսի հաղթանակով

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ) մրցել է ամերիկացի Սլոան Սթիվենսի հետ եւ հաղթանակ է տարել 1։6, 7։5, 6։3 հաշվով։ Հանդիպումը տեւել է 2 ժամ 4 րոպե։ Քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի իտալացի Սառա Էրանին, որը 6։2, 6։2 հաշվով պարտության էր մատնել գերմանացի Յուլիա Գերգեսին։

Քառորդ եզրափակիչի եւս երկու զույգը կազմել են սերբ Անա Իվանովիչն ու ուկրաինացի Էլինա Սվիտոլինան եւ իսպանացի Գարբինյե Մուգուրուսան ու չեխ Լյուսի Շաֆարժովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում