17:08  ,  1 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հանդիպել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ։ Աշխարհի երկրորդ ռակետն առավելության է հասել 6:3, 4:6, 6:4, 6:2 հաշվով։ Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան, որը 6։1, 6։4, 6։2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։ 33-ամյա Ֆեդերերը մեկ անգամ է նվաճել «Ռոլան Գարոսի» գավաթը՝ 2009-ին։

Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաեւ իսպանացի Դավիդ Ֆերերը (6։2, 6։2, 6։4 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին), ճապոնացի Կեի Նիսիկորին (6։3, 6։4, 6։2 հաշվով հաղթել է ռուսաստանցի Թեյմուրազ Գաբաշվիլիին), ֆրանսիացի Ժո-Ուլֆրիդ Ցոնգան (6։3, 6։2, 6։7 (5։7), 6։3 հաշվով հաղթել է չեխ Թոմաշ Բերդիխին)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում