17:11  ,  22 մայիսի, 2015

Մարգարիտա Գասպարյանը՝ «Ռոլան Գարոսում»

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը նվաճել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական մրցաշարի ուղեգիր: Որակավորման վճռական մրցախաղում Մարգարիտա Գասպարյանը 6:3, 6:7 (5:7), 6:4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Մարինա Զանեւսկայային:

«Ռոլան Գարոսի» հիմնական մրցաշարը կմեկնարկի մայիսի 24-ին: Առաջին շրջանում Գասպարյանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով