10:56  ,  21 մայիսի, 2015

Պոգբան ընտրել է «Բարսելոնան»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Sport.es-ի համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է կատալոնական ակումբ տեղափոխվելու համաձայնություն: «Յուվենտուսը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով բաց թողնել Պոգբային, իսկ «Մանչեսթեր Սիթին» 100 միլիոն է առաջարկում նրա համար, սակայն կիսապաշտպանն ընտրել է «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի տրանսֆերային արգելքն ավարտվելու է 2016-ի հունվարին: «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» հունիսի 6-ին հանդիպելու են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում