15:09  ,  18 մայիսի, 2015

5 մեդալ Զագրեբից

Հայաստանի ներկայացուցիչները եւս 2 մեդալ են նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում:

Մրցման երկրորդ օրը 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանն արժանացել են բրոնզե մեդալների: 

Հիշեցնենք, որ առաջին օրը Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Էռնեստ Հայրապետյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը գրավել է երրորդ տեղը:

Այսպիսով, սամբոյի Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով (1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս