14:48  ,  12 հունիսի, 2012

«Ռեալը» բարձրացրեց Դի Մարիայի աշխատավարձը

Արգենտինայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան երկարաձգել է պայմանագիրն Արքայական ակումբի հետ:

24-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի հունիսը, տեղեկացնում է Marca-ն:

Նոր պայմանագրով արգենտինացու տարեկան աշխատավարձը կբարձրանա մեկ միլիոն երվրոյով՝ հասնելով երեք միլիոնի:

Դի Մարիան 2010 թվականին պորտուգալական «Բենֆիկայից» է տեղափոխվել «Ռեալ»: Նրա նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչեւ 2015 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում