18:41  ,  6 մայիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայ մարմնամարզուհիների արդյունքները

Երեւան է վերադարձել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված մեծահասակների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է msy-ը:

Մեծահասակների անհատական մրցումներին մասնակցել են Լիլիթ Հարությունյանը, Էլիզաբեթ Պետրոսյանը եւ Աննա Սվիրինան, որոնց հավաքած միավորներով 36 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը եւ իրավունք ձեռք բերել Եվրոպայի հաջորդ առաջնությունում հանդես գալու B խմբում:

Առաջնությանը երիտասարդների հավաքական թիմն առաջին անգամ հանդես է եկել խմբակային վարժությամբ եւ զբաղեցրել է 22-րդ տեղը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես է եկել Էլեն Ավետիսյան, Ռոզա Ադամյան, Լիդյա Նազարյան, Էմմա Պետրոսյան, Ժանետա Բալոյան, Ժաննա Գալստյան կազմով՝ գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում