13:30  ,  2 մայիսի, 2015

Յակին. Օզբիլիսի խոսքերը շատ ցավոտ էին ինձ համար

Շատ եմ ափսոսում Արաս Օզբիլիսի հետ կապված միջադեպի համար, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի եւ ռուսական թիմի կիսապաշտպանի մեղադրանքները գլխավոր թիմից հեռացնելու պատճառների վերաբերյալ:

«Չեմ ընդունում Օզբիլիսի մեղադրանքները: Այդ խոսքերը ինձ համար շատ ցավոտ էին, ես շատ էի տխրել: Երբեք չէի պատկերացնի, որ ֆուտբոլիստը զուտ մարզական որոշումը կարող է այդպես մեկնաբանել: Երբեւէ, որեւէ դեպքում, այդպես չի կարող լինել:

Արասը ներողություն է խնդրել, ակումբը նրան լուրջ տուգանել է: Այդքանով հարցն ինձ համար փակված է»,- Յակինի խոսքը մեջբերում է blick-ը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իր խոսքը աղավաղվել է։

Izvestia-ն գրել էր, թե Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը թիմի համապատասխան բաժնին հանձնարարել է զբաղվել Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի տրանսֆերով։ «Սպարտակը» բաց է այդ խաղացողների վերաբերյալ տրանսֆերային առաջարկների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով