21:50  ,  29 ապրիլի, 2015

Վասիլի Իվանչուկ. Լեւոն Արոնյանի յուրաքանչյուր պարտիան ստեղծագործություն է

Ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում բավարարվեցինք արծաթե մեդալով։ Շատ մոտ էինք ոսկե մեդալին։ Ինձ այս առաջնությունում շատ դուր եկավ Հայաստանի հավաքականի խաղը, մասնավորապես, Լեւոն Արոնյանի։ Նա միշտ խաղում է ստեղծագործելով։

Այս մասին ասել է շախմատի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը։

«Մենք շատ լավ խաղացինք, մոտ էինք ոսկե մեդալին, չեմպիոնի տիտղոսին, բայց, ափսոս, միայն արծաթե մեդալով բավարարվեցինք: Այս առաջնությունում անհաջող խաղաց ԱՄՆ-ի թիմը: ԱՄՆ-ն ուժեղ թիմ է, բայց այս առաջնությունում նրանք նույնիսկ մեդալի չհավակնեցին:

Բազմիցս ասել եմ, ու նորից կասեմ, որ հայ շախմնատիստները զարմանալի խաղ են ցուցադրում, նրանք խաղում են ստեղծագործելով: Կայուն չեն խաղում, յուրաքանչյուր քայլը ստեղծագործելով է արվում: ԼեւոնԱրոնյանի յուրաքանչյուր պարտիան ստեղծագործություն է:

Առաջնությունն ավարտվեց, շատ ուրախ եմ, որ այն անցկացնվեց Հայաստանում, այս հրաշալի վայրում: Ինձ այստեղ շատ դուր եկավ: Կցանկանայի նորից վերադառնալ այստեղ: Եթե հայերը հրավիրեն, մեծ սիրով նորից կվերադառնամ»,- ասել է Վասիլի Իվանչուկը:

Հիշեցնենք, որ չեմպիոնի տիղտոսը նվաճեցին չինացիները, Հայաստանը գրավեց երրորդ տեղը.

Չինաստան՝ 15 թիմային միավոր (23 անհատական միավորների գումար), Ուկրաինա՝ 12 (21), Հայաստան՝ 11 (19), Ռուսաստան՝ 10 (21,5), ԱՄՆ՝ 10 (19,5), Հունգարիա՝ 9 (17), Իսրայել՝ 8 (18,5), Կուբա՝ 7 (16,5), Հնդկաստան՝ 7 (16), Եգիպտոս՝ 1 (9):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով