23:08  +04,  24 ապրիլի, 2015

Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում եւ հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:

Աշխարհի 2014թ. չեմպիոն Ջուլֆալակյանը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է բուլղարացի Իվան Գեորգիեւին: Նույն քաշային կարգի քառորդ եզրափակիչում հանդիպել են նաեւ Կարապետ Չալյանը եւ Վարշամ Բորանյանը: Չալյանը հաղթել է իր թիմակցին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է հենց Իլիան Գեորգիեւին: Կարապետը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ, 3:0 հաշվով պարտության մատնելով քուրք Սերեֆ Թուֆենկին, գրավել է երրորդ տեղը: 

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 զոհերի հիշատակին: Ընդ որում՝ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին պարգեւատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:

Ապրիլի 24-ին պայքարի մեջ է մտել նաեւ 59 քաշային Նարեկ Խաչատրյանը ու գերծանրքաշային Վաչիկ Եզիազարյանը: Խաչատրյանը անհաջող է մեկնարկել, իսկ Եզիազարյանը, պարտվելով կիսաեզրափակիչում, գոտեմարտել է նաեւ բրոնզե մեդալի համար, բայց բավարարվել է միայն 5-րդ տեղով: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Բուլղարիայի մայրաքաղաք են մեկնել նաեւ՝ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (երկուսն էլ՝ 85 կգ) եւ աշխարհի 2014թ. չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Mayis 10:29-25/04
Shnorhakalutyun...
Նուբար Ասլանյան 11:34-25/04
Այ էսպիսի մարդկանց փառաբանեք ի լուր բոլորին եւ ոչ թե,՝ Սամել Կարապեյանը եկեղեցի է կառուցում...Թող հավանոց կառուցի հայաստանյան իր զորակից ընկեր ծանոթ մանոթներին պահելու համար:
  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...