12:39  ,  18 ապրիլի, 2015

Եվրոպայի առաջնություն. Սիմոն Մարտիրոսյանը մոտ էր մեդալին

Թբիլիսիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 18-ին մրցահարթակ դուրս եկավ տղամարդկանց Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որը երկամարտի 397 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը 181 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը ցույց տվեց 216 կգ, ինչը 6-րդ արդյունքն է։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց լեհ Բարտլոմիյ Բոնկը՝ 408 կգ (185+223): Փոխչեմպիոն դարձավ մոլդովացի Անդրիան Զբիրնեան՝ 399 կգ (177+222), երրորդ տեղը գրավեց լեհ Արկադիուշ Միխալսկին՝ 399 (172+227)։ Չորրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Գենադի Մուրատովի արդյունքն է 398 կգ (183+215)։

Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 385 կգ (180+205) արդյունքով գրավեց 10-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով