19:51  ,  17 ապրիլի, 2015

Նադալը հաղթեց Ֆերերին եւ կմրցի Ջոկովիչի հետ

Թենիսի Մոնտե Կարլոյի «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը առավելության հասավ աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ՝ 6:4, 5:7, 6:2 հաշվով: Հանդիպումը տեւել է 2 ժամ 44 րոպե:

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ: Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել խորվաթ Մարին Չիլիչին՝ 6:0, 6:3:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով