09:29  ,  10 ապրիլի, 2015

Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը՝ Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի ընտրական համաժողովում կազմակերպության նախագահ է ընտրվել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը:

Համաժողովին ներկա եղած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան նշել է, որ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում ազգային կոխ ըմբշամարտ մարզաձեւի զարգացման ուղղությամբ, ու այդ նպատակին հասնելու համար սերտ համագործակցություն կլինի ՀՀ մշակույթի նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Հանդիպումը պայմանավորված է եղել ֆեդերացիայի նախկին նախագահի հրաժարականի դիմումով, հաղորդում է msy-ը: 

Համաժողովին, որպես հրավիրված հյուր, ներկա է եղել նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Գինտաուտաս Վիլեյտան, որը համակարգում է ազգային մարզաձեւերի հետ տարվող աշխատանքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում