09:10  ,  25 մարտի, 2015

Ռոնալդուն կարող է պատժվել անհարգալից ժեստի համար

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) կքննարկի կատալոնական  «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Պրիմերայի 28-րդ տուրի խաղում տեղի ունեցած դրվագը, որում Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն աչքի էր ընկել անհարգալից ժեստով: Չի բացառվում, որ այդ ժեստը հասցեագրված էր հանդիպման գլխավոր մրցավար Մատեու Լաոսին, ով պորտուգալացի հարձակվողին դեղին քարտ է ցույց տվել սիմուլյացիայի համար: Եթե Ռոնալդուն մեղավոր ճանաչվի, ապա նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ, գրում է diariogol.com-ը:

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյում» կատալոնական ակումբը տնային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ արդեն 4 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում