10:29  ,  24 մարտի, 2015

Ռոնալդուն «Էլ Կլասիկոյում» անհարգալից ժեստ է ցուցադրել մրցավարին

Իսպանացի լրագրողները սկանդալային դրվագ են հայտնաբերել «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Պրիմերայի 28-րդ տուրի խաղից, որում կատալոնական ակումբը տնային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Դրվագներից մեկում Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անհարգալից ժեստով սադրել է խաղի գլխավոր մրցավար Մատեու Լաոսին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մրցավարը պորտուգալացի հարձակվողին դեղին քարտ է ցույց տվել սիմուլյացիայի համար:

Անհարգալից ժեստից հետո Ռոնալդուն նշել է հետեւյալը. «Մատեու, քեզ դուր գալի՞ս է», գրում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում