12:20  ,  21 մարտի, 2015

Օրվա լավագույն հարվածը

Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում գեղեցիկ հարվածով աչքի է ընկել իսպանացի Ռաֆայել Նադալը: Դա չի օգնել նրան հաղթել կանադացի Միլոշ Ռաոնիչին: Մոտ երեք ժամ տեւած խաղում Ռաոնիչն առավելության է հասել 4:6, 7:6 (12:10), 7:5 հաշվով:

Կիսաեզրափակիչում Ռաոնիչի մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը դուրս է թողել չեխ Թոմաշ Բերդիխին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English