11:46  ,  21 մարտի, 2015

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը վնասվածք է ստացել եւ հրաժարվել պայքարից

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպմանը ռումինացի Սիմոնա Հալեպի դեմ: Ամերիկացի մարզուհին ստացել է ծնկի վնասվածք: Նա դուրս է եկել կորտ եւ երկրպագուներին հայտնել, որ չի կարող խաղալ, հաղորդում է si.com-ը:

«Երկու օր առաջ մարզմանը ես ուժեղ ցավ զգացի: Ձգտում էի չհուսալքվել, բայց առավոտյան չկարողա նույնիսկ հենվել ոտքիս վրա: Ստիպված եմ հրաժարվել պայքարից»,- ասել է Սերենա Ուիլյամսը:

Ինդիան Ուլեսի մրցաշարի եզրափակիչում Սիմոնա Հալեպի մրցակիցը կլինի սերբ Ելենա Յանկովիչը, որը 3:6, 6:3, 6:1 հաշվով հաղթել է Սաբինա Լիսիցկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս