09:40  ,  19 մարտի, 2015

«Բարսելոնայից» հեռանալուց հետո Գվարդիոլայի առաջին այցը «Նոու Կամպ» (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկա է եղել «Բարսելոնայի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, որում կատալոնական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:

2012-ին «Բարսելոնայից» հեռանալուց հետո իսպանացի մասնագետն առաջին անգամ եղավ «Կամպ Նոու» ստադիոնում: Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ը՝ նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում