Կայացել է ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Գավաթակրի տիտղոսը պաշտպանող եւ քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած Լոնդոնի «Արսենալը» եզրափակիչի ուղեգրի համար կմրցի «Ռեդինգ» - «Բրեդֆորդ» զույգի հաղթողի հետ։
Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն «Աստոն Վիլան» ու «Բլեքբերն Ռովերս» - «Լիվերպուլ» զույգի հաղթողը, հաղորդում է մրցաշարի կայքը։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 18-ին եւ 19-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում