00:19  ,  8 հունիսի, 2012

Ջերմուկում բացվեց Գրոսմայստերական դպրոցը

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի Գրոսմայստերական դպրոցն այս օրերին անցկացնում է իր առաջին ուսումնամարզական հավաքը: Ջերմուկում կազմակերպված պարապմունքներին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստները:

Լեւոն Արոնյանը այս օրերին հանդես է գալիս Մոսկվայում անցկացվող Տալի հուշամրցաշարում: Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանի հետ Ջերմուկում պարապմունքներն անցկացնում են Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Դավիթ Հարությունյանը, հաղորդում է Armchess.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով