13:14  ,  7 մարտի, 2015

Անաստասիա Գալուստյանը 12-րդն է

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մենասահքում գրավել է 12-րդ տեղը՝ 140.74 միավոր: Կարճ ծրագրում նա ցույց է տվել 11-րդ, ազատ ծրագրում՝ 12-րդ արդյունքը: Ոսկե մեդալը նվաճել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան՝ 192.97: Անաստաստիա Գալուստյանը մեկ տարում զգալի աճ է գրանցել: Անցած տարի աշխարհի առաջնությունում նա կարճ ծրագրից հետո գրավել էր 27-րդ տեղը՝ իրավունք չստանալով մասնակցել ազատ ծրագրին:

Տալինում պայքարը շարունակում են Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Գարաբեդյան - Ալեքսանդր Լալիբերտ պարային զույգը, որոնք դեռ պետք է կատարեն ազատ ծրագրերը: Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում ցույց է տվել 22-րդ արդյունքը, իսկ  Թինա Գարաբեդյան - Ալեքսանդր Լալիբերտ պարային զույգը՝ 18-րդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English