11:08  ,  7 մարտի, 2015

Լիլիթ Մկրտչյանը՝ հրաձգության Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող

Հոլանդիայում ընթացող հրաձգության Եվորպայի առաջնության վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը եզրափակիչում 6:4 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի Վերոնիկա Մայորի նկատմամբ եւ նվաճել ոսկե մեդալը: Լիլիթ Մկրտչյանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:

Հայաստանի հավաքականի մյուս մարզիկները գրանցել են հետեւյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (30+30 կրակոց)16 մրցակցից  Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը եւ չի անցել կիսաեզրափակիչ փուլ, Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը, նրան հաջորդել է 524 միավոր խոցած՝ Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը, հաղորդում է են ՀՁՖ-ից:

Օդամղիչ հրացան, 10մ, կանաց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա  Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ,  տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցից  Նորայր Առաքելյանը 573 միավորով գրավել է 24-րդ տեղը:

Մարտի 7-ին կմրցեն Հարչիկ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան ,10մ, 60 կրակոց վարժությունում, եւ այդպիսով հայ մարզիկները կավարտեն մրցելույթները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս