00:46  ,  5 մարտի, 2015

Նեյմարի դուբլը եւ Սուարեսի գոլը «Բարսելոնային» դուրս բերեցին եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Արդեն 3-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Նեյմարը: Առաջին խաղակեսում Դոս Սանտոսը վերականգնեց հավասարությունը, սակայն 73-րդ րոպեին Լուիս Սուարեսը դարձյալ առաջ մղեց կատալոնական թիմին: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ դարձյալ աչքի ընկավ Նեյմարը, որն օգտվեց Չավիի փայլուն փոխանցումից:

Առաջին խաղում «Բարսելոնան» եւս հաղթել էր 3:1 հաշվով:

Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի Բիլբաոյի «Աթլետիկին», որը 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց կատալոնական «Էսպանյոլին» (1:1, 2:0):

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղեր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 1:3 (առաջին հանդիպում՝ 1:3) 

Խոնատան Դոս Սանտոս, 39 – Նեյմար, 3, 88, Լուիս Սուարես, 73

Հեռացում՝ Տոմաս Պինա («Վիլյառեալ»), 65

«Էսպանյոլ» - «Աթլետիկ»՝ 0:2 (առաջին խաղ՝ 1:1)

Արիս Ադուրիս, 12, Խավյեր Էչերիա, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում