17:28  ,  4 մարտի, 2015

«Բարսելոնան» ցանկանում է խաղալ «Ռեալի» ստադիոնում

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու դեպքում, «Բարսելոնան» կդիմի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային եզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում անցկացնելու խնդրանքով, հաղորդում է AS-ը։

2012-ին եւս «Բարսելոնան» ցանկանում էր Մադրիդի «Աթլետիկոյի» հետ Գավաթի եզրափակիչն անցկացնել Արքայական ակումբի ստադիոնում, սակայն այն ժամանակ դա տեղի չունեցավ, քանի որ ստադիոնում ընթանում էին շինարարական աշխատանքներ։

«Ռեալի» ստադիոնում անցկացրած յոթ եզրափակիչներում «Բարսելոնան» տարել է վեց հաղթանակ։

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» մարտի 4-ին կհյուրընկալվի «Վիլյառեալին»։ Առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։ «Վիլյառեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով