Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ է գտել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ հաղթական դերբիում: Այդ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկարատեւ դադարից հետո 90 րոպե անցկացրեց «Բորուսիայի» կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դա նրա առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
Բունդեսլիգայի 23 տուրերից հետո առաջատարը 58 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» է, որին 8 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը»: Դորտմունդի «Բորուսիան» 28 միավորով 10-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում