15:15  ,  28 փետրվարի, 2015

Մոուրինյո. Այս եզրափակիչն ամենակարեւորն է իմ կարիերայում

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության այս եզրափակիչն ամենակարեւորն է իմ կարիերայում, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարտի 1-ին կայանալիք հանդիպումից առաջ: Մրցակիցը կլինի Լոնդոնի «Տոտենհեմը»:

«Այս եզրափակիչն այժմ ինձ համար ավելի կարեւոր է, քան Չեմպիոնների լիգայինը: Ավելի կարեւոր է, քան նախկինում իմ ունեցած եզրափակիչները: Հիմար տեսք ունե՞մ, երբ այսպիսի բաներ եմ ասում: Սակայն բանն այն է, որ այս եզրափակիչը հաջորդն է: Բոլոր մյուս գավաթներն արդեն տեղ են գտել ակումբային թանգարանում: Իմ մեդալները տանն են, չեմ էլ հիշում, թե որտեղ են: Բայց ինձ համար միշտ ամենակարեւորը եղել է հաջորդ եզրափակիչը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Մարտի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում