18:44  ,  27 փետրվարի, 2015

Մահացել է NBA-ի առաջին սեւամորթ խաղացողը

86 տարեկանում մահացել է Էրլ Լոյդը, որը 1950 թվականին դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության առաջին սեւամորթ խաղացողը։

1950թ. դրաֆթում նրան 100 համարով ընտրել էր «Վաշինգտոն Քեփիթալզը», 1950թ. հոկտեմբերի 31-ին նորամուտն է նշել «Ռոչեսթեր Ռոյալսում»։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում ունեցած 10 տարվա կարիերայի ընթացքում մեկ անգամ դարձել է չեմպիոն։ 2003-ին Լոյդն ընդգրկվել է Ջեյմս Նեյսմիթի անվան բասկետբոլային փառքի սրահ՝ բասկետբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս