18:10  ,  25 փետրվարի, 2015

Սերգեյ Միքայելյանի եւ Արթուր Եղոյանի արդյունքները

Շվեդական Ֆալունում շարունակվող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում փետրվարի 25-ին անցկացվել է տղամարդկանց 15 կմ անհատական մրցումը, որին մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը:

Սոչի-2014-ի մասնակից Միքայելյանը 39 րոպե 59.6 վայրկյան արդյունքով գրավել է 67-րդ տեղը, իսկ Եղոյանը գրանցել է 77-րդ արդյունքը՝ 41:10.0: Մրցմանը մասնակցել են 85 դահուկորդներ: 

35:01.6 արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել շվեդ Յոհան Օլսոնը:

Լուսանկարում՝ Սերգեյ Միքայելյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում