16:36  ,  25 փետրվարի, 2015

Լեբրոն Ջեյմսը՝ NBA-ի պատմության ամենաշատ արդյունավետ փոխանցում կատարած հարձակվող

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Դետրոյտի» հետ խաղում «Քլիվլենդի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը կատարել է 11 արդյունավետ փոխանցում: NBA-ում խաղացողն արդյունավետ փոխանցումների թիվը հասցրել է 6142-ի եւ շրջանցել լեգենդար Սքոտ Պիպենին՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաշատ փոխանցումներ կատարած հարձակվողը:

NBA-ի պատմության ընթացքում բասկետբոլիստների ցուցակում Լեբրոն Ջեյմսն այս ցուցանիշով 27-րդն է, իսկ մրցաշարի պատմության ընթացքում ամենաշատ արդյունավետ փոխանցում կատարած խաղացողը Սթիվ Նեշն է (10 335):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով