Շվեդական Ֆալունում ընթացող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում փետրվարի 24-ին կայացել է կանանց 10 կմ դասական ոճի մրցումը, որին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը:
Սոչի-2014-ի մասնակից Գալստյանը գրավել է վերջին՝ 70-րդ տեղը: Նա ցուցադրել է 35 րոպե 39.8 վայրկյան արդյունք:
Առաջին տեղը գրավել է շվեդ Կալա Շարլոտեն, ով գրանցել է 25:08.8 արդյունք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում