19:10  ,  21 փետրվարի, 2015

Սերգեյ Միքայելյանի եւ Արթուր Եղոյանի արդյունքները սկիաթլոնում

Շվեդական Ֆալունում ընթացող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում փետրվարի 21-ին կայացավ տղամարդկանց 15+15 կմ մրցավազքը (սկիաթլոն): 

Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը գրավեց 45-րդ տեղը, իսկ Արթուր Եղոյանը 55-րդն էր: Միքայելյանի արդյունքն էր  1 ժամ 23 րոպե 52  վայրկյան, իսկ Եղոյանինը՝ 1 ժամ 28 րոպե 29 վայրկյան:

1:16.25,9 արդյունքով առաջին տեղը գրավեց ռուս Մաքսիմ Վիլեգժանինը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում