12:14  ,  20 փետրվարի, 2015

NBA. Դանկանի արդյունավետ խաղը չփրկեց «Սան Անտոնիոյին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային օրվա ընթացքում «Սան Անտոնիոն» հյուրընկալվելիս 115:119 հաշվով պարտվել է «Կլիպերսին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է հյուրերի հարձակվող Տիմ Դանկանը, ով վաստակել է 30 միավոր: «Կլիպերսի» կազմում Ջորդան Դեանդրեն եւ Ջամալ Կրավֆորդը վաստակել են 26-ական միավոր: «Օկլահոման» հաղթել է «Դալասին»:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» - «Դալաս»՝ 104:89 (25:19, 27:17, 31:29, 21:24)

«Կլիպերս» - «Սան Անտոնիո»՝ 119:115 (27:24, 25:31, 38:33, 29:27)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով