Մինսկի «Դինամոյի» հետ ստուգողական հանդիպումից հետո Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը, փոխանցում է Championat-ը: Երկրորդ խաղակեսում հայ հարձակվողը բազմիցս հարվածներ է ստացել ոտքերին: Այդ կապակցությամբ Մուրատ Յակինը նշել է. «Պետք է ավելի արագ վազել, որպեսզի հարված չստանալ ոտքերին»:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է Դենիս Դավիդովի գոլի շնորհիվ՝ 1:0:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում