15:16  ,  14 փետրվարի, 2015

Վան Գալ. Մեր նպատակը Անգլիայի գավաթը նվաճելն է

Մեր նպատակը տիտղոս նվաճելն է, դա կարող է լինել եւ Անգլիայի գավաթը, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը։ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը «Պրեսթոն Նորտ Էնդն» է։

«Ամեն ինչ նախկինի նման է։ Աշխարհը կերկրպագի հետնապահին։ Ստիպված ենք լինելու խաղալ նույն պայմաններում, ինչ «Քեմբրիջի» հետ։ Շատ բարդ է լինելու։ Ծանր է խաղալ ամբողջ կազմով պաշտպանվող թիմի հետ։ Նպատակը Անգլիայի գավաթն է։ Թեեւ շատ բարդ է լինելու եզրափակիչ հասնելն ու հաղթելը»,- Վան Գալի խոսքը մեջբերում է dailymail-ը։

«Պրեսթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում