17:22  ,  12 փետրվարի, 2015

Պաշտոնական․ Սերխիո Մարկարյանը՝ Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

70-ամյա Սերխիո Մարկարյանը նշանակվել է ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Ուրուգվահայ մասնագետը կփոխարինի իտալացի Կլաուդիո Ռանյերիին, ում հեռացումից հետո Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել: Մարկարյանը լավ ծանոթ է հունական ֆուտբոլին, քանի որ աշխատել է «Պանատինաիկոսում», «Իոնիկոսում» եւ «Իրակլիսում»: Մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է Պերուի հավաքականը, որը նա գլխավորել է 2010-2013-ը:

Եվրո-2016-ի ընտրական փուլի 4 տուրերից հետո հույները 1 միավորով F խմբի հետնապահն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում