21:35  ,  7 փետրվարի, 2015

Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ եւ առավելության հասավ 34-րդ քայլում: Լեւոն Արոնյանն այս մրցաշարում տարավ առաջին հաղթանակը եւ վաստակել է 2.5 միավոր:

Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի անգլիացի Մայքլ Ադամսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով