Երեւանի «Ուլիսը» հայտարարել է, որ պաշտպան Շամիլ Կուրբանովը Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքից հետո հեռացել է ակումբից: Ֆուտբոլիստն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն նախկինում խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում:
«Կուրբանովին գիտենք, որպես դաղստանցի ֆուտբոլիստ, եւ նա ներկայացրել էր Ռուսաստանի անձնագրով: Փորձաշրջանից հետո նա արդեն «Ուլիսում» չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ Կուրբանովը նախկինում խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»,- ակումբի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանի խոսքը փոխանցում է «Ուլիսի» ֆեյսբուքյան էջը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում