01:54  ,  5 փետրվարի, 2015

«Լիվերպուլի» դրամատիկ հաղթանակը Ջերարդի 700-րդ խաղում

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Բոլթոնին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Թիմերի առաջին հանդիպումը «Էնֆիլդում» ավարտվել էր 0:0 հաշվով եւ հաջորդ փուլի ուղեգրի համար պահանջվեց երկրորդ խաղը:

59-րդ րոպեին իսպանդացի Էյդուր Գուդյոնսենն անվրեպ է իրացրել 11 մետրանոցն ու առաջ մղել տանտերերին: 66-րդ րոպեին «Բոլթոնից» հեռացվել է Նիլ Դանսը եւ Բրենդան Ռոջերսի թիմը Ռահիմ Սթերլինգի շնորհիվ 86-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 90-րդ րոպեին Ֆելիպե Կոուտինյոն հաղթանակ պարգեւեց հյուրերին: 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» կխաղա «Քրիստալ Փելասի» հետ:

«Բոլթոնի» հետ հանդիպմանը «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը թիմում անցկացրեց 700-րդ խաղը:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բոլթոն» - «Լիվերպուլ»՝ 1:2 

Էյդուր Գուդյոնսեն, 59 - Ռահիմ Սթերլինգ, 86, Ֆելիպե Կոուտոինյո, 90

Հեռացում. Նիլ Դանս, 66 («Բոլթոն»)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով