18:28  ,  4 փետրվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց «Քեմբրիջի» արգելքը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Քեմբրիջի» դիմակայությանը:

Լուի վան Գալի թիմը միայն երկրորդ հանդիպման շնորհիվ կարողացավ հաղթահարել մրցակցի արգելքը: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը, իսկ «Օլդ Տրաֆորդում» կայացած պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում