11:16  ,  2 մարտի, 2012

Adidas-ը ներկայացրել է Օլիպիական խաղերի պաշտոնական գնդակը

Քովենթրիում կայացել է 2012թ. Օլիմպիական խաղերի ֆուտբոլի պաշտոնական գնդակի շնորհանդեսը, հաղորդում է Daily Mail-ը:

Նոր գնդակը ստացել է «The Albert» անվանումը։

«Այս գնդակը յուրօրինակ անուն եւ հատկություններ ունի։ Նախկինում ես նման բան չէի տեսել։ Կարծում եմ՝ սա մեծ իրադարձություն է Մեծ Բրիտանիայի համար։ Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի նոր գնդակի շնորհանդեսին»,- նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Քլեւերլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English