01:21  ,  30 հունվարի, 2015

«Վիլյառեալը» հաղթեց եւ կմրցի «Բարսելոնայի» հետ

«Վիլյառեալը» Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփեց իսպանացի Խերարդ Մորենոն: Առաջին խաղում «Վիլյառեալը» նույնպես հաղթել էր նվազագույն հաշվով: Կիսաեզրափակիչում Մարսելո Գարսիա Տորալի թիմը կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Խետաֆե» - «Վիլյառեալ»՝ 0:1 

Խերարդ Մորենո, 78

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս