16:46  ,  29 հունվարի, 2015

Կոբե Բրայանտը վիրահատվել է եւ բաց կթողնի 9 ամիս

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբե Բրայանտը վիրահատվել է եւ չի կարողանա խաղահրապարակ դուրս գալ 9 ամիս, հաղորդում է ESPN-ը: 36-ամյա բասկետբոլիստն աջ ուսի վնասվածք էր ստացել անցած շաբաթ:

«Կոբեն լիովին կապաքինվի: Եթե ամեն ինչ ընթանա սպասվածի նման, ապա նա պատրաստ կլինի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է վիրահատությունը կատարած երկու վիրաբույժներից մեկը:

«Լեյքերսը» եւս հայտարարել է, որ Բրայանտը մրցասպարեզ կվերադառնա հաջորդ մրցաշրջանում, որի համար նա պետք է ստանա 25 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով