13:15  ,  29 հունվարի, 2015

Սերենա Ուիլյամս. Սիրում եմ խաղալ Մարիայի Շարապովայի հետ

Ես հպարտանում եմ Շարապովայի հետ դիմակայությունում իմ վիճակագրությամբ եւ սիրում եմ խաղալ նրա հետ, ասել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում Ուիլյամսն ու Շարապովան կվիճարկեն չեմպիոնական տիտղոսը:

«Ես հավանում եմ նրա խաղային ինտենսիվությունը: Կարծում եմ՝ ես լավ արդյունք եմ ցույց տալիս Շարապովայի դեմ հանդիպումներում: Ես արդեն հաղթել եմ Ավստրալիայի բաց առաջնությունում եւ ցանկանում եմ կրկնել հաջողությունս, սակայն դա կյանքի եւ մահվան խնդիր չէ ինձ համար: Այս միտքը թույլ է տալիս ինձ հանգիստ լինել: Կանանց թենիսի համար հրաշալի է առաջին եւ երկրորդ ռակետների հանդիպումը»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է ausopen-ը:

Սերենա Ուիլյամսի եւ Մարիա Շարապովայի դիմակայությունում 16 անգամ հաղթել է ամերիկացի մարզուհին, երկու անգամ՝ Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստուհին: Արդեն 10 տարի Շարապովան միայն պարտություն է կրել Ուիլյամսի հետ հանդիպումներում: Նախորդ 15 հանդիպումներում հաղթել է Սերենան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով