13:35  ,  29 հունվարի, 2015

Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու է փոխարինել Նեյմարին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում փոխարինել բրազիլացի հարձակվող Նեյմարին:

«Նեյմարը սովորականի նման վստահ էր խաղում: Նա շատ բան է անում թիմի հաջողության համար: Մենք հավանում ենք նրա համարձակությունը: Դա նրա ոճն է: Սակայն ես հասկացա, որ իրադրությունը սրվում է, եւ այդ պատճառով որոշեցի դուրս բերել Նեյմարին խաղադաշտից: Պրոֆեսիոնալները պետք է թույլ չտան հիմար արարքներ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել է 3:2 հաշվով, Նեյմարը դարձել է դուբլի հեղինակ: Խաղից հետո «Աթլետիկոյի» մի քանի ֆուտբոլիստներ նշել են, որ Նեյմարն ամբողջ հանդիպման ընթացքում արտահայտվել է՝ սադրելով իրենց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում