10:11  ,  29 հունվարի, 2015

Australian Open. Եզրափակիչում՝ Մարիա Շարապովա - Սերենա Ուիլյամս

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մեծ առավելությամբ հաղթեց Մեդիսոն Քիզին եւ դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ: Երկու ամերիկացիների հանդիպումն ավարտվեց 7:6 (7:5), 6:2 հաշվով: 19-ամյա Մեդիսոն Քիզը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Սերենայի ավագ քրոջը՝ 34-ամյա Վինուս Ուիլյամսին:

Եզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան: Ռուս մարզուհին 6:3, 6:2 հաշվով հաղթել էր հայրենակցուհուն՝ Եկատերինա Մակարովային:

Կանանց մենախաղի եզրափակիչ հանդիպումը հունվարի 31-ին է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով