09:10  ,  29 հունվարի, 2015

Australian Open. Մարիա Շարապովան եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Ռուս թենիսիստուհին 1 ժամ 27 րոպեում առավելության է հասել Եկատերինա Մակարովայի (Ռուսաստան) նկատմամբ՝ 6:3, 6:2:

Մակարովայի համար սա առաջին կիսաեզրափակիչն էր Australian Open-ում: Նա 2014թ. ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից է:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են ամերիկացիներ Սերենա Ուիլյամսն ու Մեդիսոն Քիզը: Հանդիպումն ընթանում է այս պահին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս