01:53  ,  29 հունվարի, 2015

«Բարսելոնան» թրիլերային խաղում դուրս թողեց «Աթլետիկոյին»

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ եւ բարդ պայքարում առավելության հասավ 3:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կատալոնական թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը: Հաշիվն արդեն առաջին րոպեին բացեց «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը: Մադրիդցիների երկրորդ գնդակը 11 մետրանոցից խփեց Ռաուլ Գարսիան: Սակայն Միրանդայի ինքնագոլը եղավ ճակատագրական դաշտի տերերի համար:

«Աթլետիկոն» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով: Ընդմիջման գնալիս վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Գաբին, իսկ 83-րդ րոպեին Մարիո Սուարեսը հեռացվեց երկրորդ դեղին քարտի համար:

Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 1:0 հաշվով:

Կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Վիլյառեալ» - «Խետաֆե» զույգի հաղթողը: Թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Վիլյառեալը»: Պատասխան հանդիպումը հունվարի 29-ին է:

Իսպանիայի Գավաթ

Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 2:3

Ֆերնանդո Տորես, 1, Ռաուլ Գարսիա, 29, 11մ – Նեյմար, 9, 41, Ժոաո Միրանդա (ինքնագոլ), 38

Հեռացումներ՝ Գաբի, 45+3, Մարիո Սուարես, 83 (երկուսն էլ՝ «Աթլետիկո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով